Մեր մասին

Մսի, մսաբուսական, բանջարեղենային և մրգային պահածոների խոշորագույն արտադրող «Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» - ն իր պատմությունը սկսում է 1993 թվականից քաղաք Երևանում, Հայաստան: Իր գործունեությունը «Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» - ը սկսել է տեղական սպառողի համար մսի պահածոների արտադրությունից: Տարիների ընթացքում արտադրվող արտադրանքի ընդլայնման անհրաժեշտություն է առաջացել, և ընկերությունը ձեռնամուխ է եղել հացահատիկով և բանջարեղենով մսաբուսական և բանջարեղենային պահածոների արտադրությանը: Կենտրոնանալով բացառապես արտադրանքի շատ բարձր ստանդարտի վրա` «Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» ՍՊԸ –ն դարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մսային և մսաբուսական արտադրանքի մատակարարը: Արդեն 2012 թվականից ընկերությունը դարձել է ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության, այլ նաև ՀՀ ոստիկանության ներքին զորքերի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ օլիմպիական քոլեջի և պետական այլ հաստատությունների մատակարարը։

2013 թ.-ին «Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» ՍՊԸ –ն համալրվել է նոր ժամանակակից սարքավորումներով։ Ընկերությունը ձեռնամուխ է եղել բանջարեղենային և մրգային պահածոների (կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր, լեչո, մարինացված բանջարեղեն և ա...

Ապրանքներ

Դիտել ավելին

Հուսալի գործընկեր

«Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» ՍՊԸ-ն 2012 թ.-ից համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին զորքերի և ազգային անվտանգության մսային և մսաբուսական արտադրանքի մատակարարը: Կազմակերպության տեխնոլոգները մշակել են մսի պահածոների պատրաստման հատուկ տեխնիկական պայմաններ և բաղադրատոմսերեր այդ պետական հաստատությունների համար: 2017 թ.-ին «Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» ՍՊԸ-ն պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «բարեխիղճ մատակարարման» համար: «Հ.Ա.ՆՍ.- ՖՈՒԴ» ՍՊԸ-ն ակտիվորեն զարգացնում է մատակարարման ցանցը` մշտապես ուժեղացնելով իր ներկայությունը ՌԴ տարբեր շրջաններում, Մաքսային միության երկրներում և մերձավոր արտասահմանում։ Մենք բոլոր դիստրիբյուտորների համար ունենք ճկուն գնային քաղաքականություն` կախված գնումների ծավալից: Ինչպես նաև ՝ վաճառքի աջակցություն (գովազդային նյութեր, համատեղ ակցիաներ): Մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրել անձնական մենեջեր, ով կշխատի ձեզ հետ` ցուցաբերելով անհատական մոտեցում, մարքեթինգային աջակցություն, գովազդային նյութեր, պրոմո ակցիաներ և իվենթներ:

Ձեռքբերումներ

Գործընկերներ